ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Քաղաքական խեղկատակության եղկելի թատերաբեմ

Քաղաքական խեղկատակության եղկելի թատերաբեմ
02.08.2026 | 23:00

Այսօր 9-րդ գումարման խամաճիկների հատուկ նշանակության թատրոնը սկսեց իր ոչ լեգիտիմ աշխատանքը։ Սցենարիստները՝ օտարներ, դերասանական կազմը՝ փոքր-ինչ թարմացված, խաղացանկը՝ նույն հնամաշ, կեղծ ու կեղծավոր բեմադրություններով։

Այսքան ընկեր Փանջունի՝ դիմադիրներ ու ընդդիմադիրներ, սուտ հայրենասերներ և բացահայտ հայատյացներ... Սրանց մի տեղում հավաքելն էլ հեշտ գործ չէ․ դրա համար իսկապես մեծ հունար է պահանջվում։

Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ, քաղաքական խեղկատակության եղկելի թատերաբեմ։

Չգիտեմ՝ էլ ով կհամբերի հետևելու սրանց անպտուղ բարբաջանքներին ու սարքովի «թեժ» բանավեճերին, բայց նորմալ մարդիկ, կարծում եմ, կնախընտրեն ամուր փակել իրենց աչքերն ու ականջները, որպեսզի հերթական անգամ սրտխառնոց չապրեն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2498

Մեկնաբանություններ